Հետևեք մեզ։

ՌԴ Բելգորոդի մարզում դրոնը հարվածել է ավտոբուսին. տուժածներից 4-ը անչափահաս է

00:22, 16 հոկտեմբեր 2024
ՌԴ Բելգորոդի մարզում դրոնը հարվածել է ավտոբուսին. տուժածներից 4-ը անչափահաս է

Բելգորոդի մարզում ավտոբուսի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժել է 8 մարդ, այդ թվում՝ 4 անչափահաս, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:

 

«Բելգորոդի շրջանում Օկտյաբրսկի գյուղի ոլորանում ընթացող երթուղային ավտոբուսը թշնամու անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել։ Երկու տղամարդ տարբեր բեկորային վնասվածքներով տեղափոխվել են Բելգորոդ քաղաքի թիվ 2 քաղաքային հիվանդանոց, երկու կանանց առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո թողել են տուն՝ ամբուլատոր բուժման»,-գրել է տարածաշրջանի ղեկավարը Telegram-ի իր ալիքում։ 

Բացի այդ, չորս անչափահասներ տեղափոխվել են մանկական տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց, նրանց թվում՝ 17-ամյա դեռահաս՝ ականապայթյունային վնասվածքով և ոտքի բեկորային վնասվածքներով, 16-ամյա աղջիկ՝ սրունքի կույր բեկորային վնասվածքով, 10-ամյա տղա ՝ փակ գանգուղեղային վնասվածքով և բարոտրավմայով, և 8-ամյա տղա՝ ականապայթյունային վնասվածքով և սրունքի կույր բեկորային վնասվածքով, պարզաբանել Է Գլադկովը։