Հետևեք մեզ։

Չինաստանում հուղարկավորությունից հետո կինն ամուսնու գերեզմանոցից ճիչեր է լսել․ պարզել են, որ տղամարդը ողջ է

19:48, 02 մայիս 2023
Չինաստանում հուղարկավորությունից հետո կինն ամուսնու գերեզմանոցից ճիչեր է լսել․ պարզել են, որ տղամարդը ողջ է

Չինաստանում արտակարգ դեպք է գրանցվել։ KP.ru-ի փոխանցմամբ՝ հուղարկավորությունից հետո չինացի կինն  ամուսնու գերեզմանից տարօրինակ ձայներ է լսել, նա հայտնել է, որ դրանք ամուսնու ճիչերն են։ Ներկաներն անմիջապես փորել են գերեզմանը և բացելով դագաղի կափարիչը՝ պարզել են, որ տղամարդը ողջ է։

 

 Բժիշկները պարզել են, որ չինացին դիաբետով է հիվանդ. բուժման երկարատև բացակայությունը հանգեցրել է գիտակցության կորստի և ջրազրկման, ինչի հետևանքով տղամարդու զարկերակը թուլացել է և սխալմամբ արձանագրվել է նրա մահը։ Ամենայն հավանականությամբ, Չինաստանի բնակիչը դագաղում  արթնացել է թթվածնի կտրուկ պակասի պատճառով։