Հետևեք մեզ։

Խուդյակովի փողոցում ավտոմեքենա է այրվել

10:22, 16 հոկտեմբեր 2024
Խուդյակովի փողոցում ավտոմեքենա է այրվել

 

Հոկտեմբերի 16-ին, ժամը 05:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խուդյակովի փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։17-ին, մարվել՝ 05։26-ին: Այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, սրահը՝ մասամբ և  «Toyota»  մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

 

Վերլուծական