Հետևեք մեզ։

Վերահաստատում եմ իմ հանձնառությունը ՄԻՊ մանդատի շրջանակում պաշտպանելու Ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը. Մանասյանը՝ Մամուլի օրվա առթիվ

11:00, 16 հոկտեմբեր 2024
Վերահաստատում եմ իմ հանձնառությունը ՄԻՊ մանդատի շրջանակում պաշտպանելու Ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը. Մանասյանը՝ Մամուլի օրվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել  Հայ մամուլի օրվա կապակցությամբ։ 

 

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ:

Այս օրը ևս մեկ հնարավորություն է բարձրաձայնելու Ձեր՝ լրատվական դաշտի ներկայացուցիչների բարդ ու մեծ պատասխանատվություն պահանջող աշխատանքի կարևորության մասին: Այն պետք է լինի ազատ ու պաշտպանված:

Մամուլի ազատության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն քայլեր ձեռնարկել՝ նպաստելու լրագրողների անվտանգ գործունեությանը և ձևավորելու բարենպաստ միջավայր՝ անխոչընդոտ ու բնականոն աշխատանքի համար: 

Պակաս կարևոր չէ մասնագիտական լրատվական գործունեության իրականացումը բացառապես էթիկայի կանոնների, «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանման և լրագրողների գործունեության արդյունքում ատելության խոսքի բացառման համատեքստում։ 

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ վերահաստատում եմ իմ հանձնառությունը ՄԻՊ մանդատի շրջանակում պաշտպանելու Ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը։

Կարևորում եմ Պաշտպանի աշխատակազմի և լրատվամիջոցների միջև սերտ համագործակցությունը՝ ուղղված հասարակության առավել խոցելի խմբերին առնչվող զգայուն թեմաների պատշաճ լուսաբանման ապահովմանը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ արդյունավետ և ստեղծագործ աշխատանք»: