Հետևեք մեզ։

Մինչև դեկտեմբեր ապամոնտաժվելու են Գյումրու «Անի» և «Ավստրիական» թաղամասերի թիթեղյա ավտոտնակները, տաղավար-կրպակները

11:29, 16 հոկտեմբեր 2024
Մինչև դեկտեմբեր ապամոնտաժվելու են Գյումրու «Անի» և «Ավստրիական» թաղամասերի թիթեղյա ավտոտնակները, տաղավար-կրպակները
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի փողոցաշինական ծրագրերի շրջանակներում 2025 թվականին նախատեսված են հիմնանորոգման աշխատանքներ՝ «Անի» և «Ավստրիական» թաղամասերում: Այս մասին հաղորդում է Գյումրու համայնքապետարանը։
 
 
Հիմնանորոգման աշխատանքները ենթադրում է տվյալ թաղամասերի փողոցներին հարակից հատվածներում, մայթերին, շենքերի բակերում տեղադրված թիթեղյա ավտոտնակների, ժամանակավոր տաղավար-կրպակների և ինքնակամ կառուցված ավտոտնակ/շինությունների ապամոնտաժում՝ մինչև այս տարվա դեկտեմբեր ամիսը:
 
 
Բնակիչներին հորդորում ենք, վերը նշված գործընթացն իրականացնել ինքնկամ՝ խուսափելու համար հետագա խնդիրներից ու բարդություններից։

Վերլուծական