Հետևեք մեզ։

Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

12:07, 16 հոկտեմբեր 2024
Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

 

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ ճանապարհահատվածում կատարվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով հոկտեմբերի 15-ի ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 16-ի ժամը 12:00 նշված ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

 

Վարորդները ճանապարհահատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհով։

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վերլուծական