2023 թվականի մայիսին Երևանի Արցախի փողոցում հայտնաբերված նորածին աղջկան որդեգրել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
«Տեղեկացնում ենք, որ 2023 թ. Երևանի Արցախի փողոցի ավտոտնակներից մեկի հետնամասում լքված երեխան դատական վճռի հիման վրա որդեգրվել է։ Որդեգրման գաղտնիությունից ելնելով՝ այլ տեղեկատվություն տրամադրվել չի կարող»,- նշել են գերատեսչությունում։