Սուդանում հակամարտող կողմերը համաձայնության են եկել յոթօրյա հրադադարի շուրջ։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ համաձայնագիրը կտեւի մայիսի 4-ից մինչեւ մայիսի 11-ը։ Ինչպես գրում է լրատվամիջոցը, Հարավային Սուդանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ, որը միջնորդություն է առաջարկել հակամարտող կողմերին, ասվում է, որ նրանք խոսել են երկար հրադադարի կարևորության և խաղաղության մեջ ներկայացուցիչների նշանակման մասին, որոնց երկու կողմերը համաձայնել են։
Սուդանի բանակի և «Արագ աջակցության ուժեր» զորախմբի միջև հակամարտությունը շարունակվում է արդեն երրորդ շաբաթը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ զինված հակամարտության սկսվելուց հետո ավելի քան 100 հազար մարդ լքել է երկիրը