ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ելենա Դրապեկոն ասել է, որ աջակցում է ամերիկացի երգիչ և Thirty Seconds to Mars խմբի մենակատար Ջարեդ Լետոյի՝ Ռուսաստանում ելույթ ունենալու մտադրությունը։
«Ես աջակցում եմ նրա ելույթին, ուրախ կլինեմ, եթե նա գա հյուրախաղերի», - ասել է Դրապեկոն ՌԻԱ Նովոստիին:
Thirty Seconds to Mars խումբն անցած շաբաթ Բելգրադում համերգ է անցկացրել, որին մասնակցել են նաև ռուսներ։ Խմբի մենակատար Ջարեդ Լետոն, ըստ սոցցանցերում շրջանառվող տեսանյութերի, հայտնել է, որ ուրախ է տեսնել երկրպագուներին Ռուսաստանից և ասել, որ «մի օր, երբ այս բոլոր խնդիրները կավարտվեն», նրանք կայցելեն Ռուսաստան: