Հետևեք մեզ։

Հնդկաստանը Հայաստանին կվաճառի Pralay տիպի հրթիռներ

15:36, 16 հոկտեմբեր 2024
Հնդկաստանը Հայաստանին կվաճառի Pralay տիպի հրթիռներ

Հնդկաստանը Հայաստանին կվաճառի Pralay տիպի քվազիբալիստիկ հրթիռներ: Այս մասին գրել է «Alpha Defense» պորտալը։

 

Այս հրթիռները կարող են խոցել թիրախային օբյեկտները 150-ից 500 կիլոմետր հեռավորության վրա, դրանք հնարավորություն ունեն մանևրելու օդում նախքան թիրախին հասնելը և խուսափել հակահրթիռային պաշտպանության ուժերի թիրախից։

 

Նշենք, որ «Pralay» հրթիռների արտադրությունը սկսվել է 2023 թվականին, իսկ ներկայումս դրանց մի մասը տեղակայված է Չինաստանի հետ սահմանին։