Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել.
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ԱԱՊ) նախազգուշացրել է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ծրագրված սադրանքի մասին։
Ըստ տեղեկությունների, «քաղաքական շրջանակների հետ կապված խմբերը նախատեսում են տարածել կեղծ տեսանյութեր և ձայնագրություններ՝ օգտագործելով Վրաստանի կառավարության ներկայացուցիչների ձայներն ու տեսագրությունները».
«Կեղծ ձայնագրություններ կներկայացվեն որպես պետական անվտանգության ծառայության տվյալների արտահոսք»,-ասված է հաղորդագրության մեջ։