ԱՄՆ դեսպանատունը դիմել է ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին։ Հայտարարության մեջ դեսպանատունը նշում է՝ ինչ քայլեր պետք է անեն ԱՄՆ քաղաքացիները, եթե ցանկանում են մասնակցել ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների քվեարկությանը։
«ԱՄՆ քաղաքացիներ Հայաստանում, նախատեսո՞ւմ եք քվեարկել 2024 թվականի ԱՄՆ ընտրություններին:
Երևանում ԱՄՆ դեսպանատունը դեռ ընդունում է քվեաթերթիկները, սակայն 20 օրից ավելի տարանցման ժամանակի դեպքում մենք չենք կարող երաշխավորել, որ ձեր քվեաթերթիկը կհասնի ԱՄՆ մինչև ընտրությունների օրը (նոյեմբերի 5, 2024):
Որպեսզի ձեր քվեաթերթիկը ժամանակին հասնի, օգտագործեք միջազգային փոստը կամ մասնագիտական սուրհանդակային ծառայությունը։ Ստուգեք՝ արդյոք ձեր պետությունը թույլատրում է էլեկտրոնային վերադարձը»։