Հետևեք մեզ։

Այս տարվա 8 ամսում Տավուշի մարզից հեռացել է 500 արցախցի․ Ոսկան Սարգսյան

16:42, 16 հոկտեմբեր 2024
Այս տարվա 8 ամսում Տավուշի մարզից հեռացել է 500 արցախցի․ Ոսկան Սարգսյան

2024-ի 8 ամսում Տավուշից հեռացել է 500 արցախցի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

 

«Տավուշի մարզպետարանի տվյալներով՝ 2024թ․ փետրվարի 13-ի դրությամբ Տավուշի մարզում բնակվում էր Արցախից բռնագաղթած 786 ընտանիք՝ 2810 անձ։

 

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ կատարել, թե հոկտեմբերի 10-ի դրությամբ որքա՞ն է Տավուշի մարզում բնակվող արցախցիների թիվը։ Մարզպետարանից պատասխանել են․ «ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը հոկտեմբերի 10-ի դրությամբ 2310 է»։

 

Փետրվար-հոկտեմբեր ժամանակահատվածում, 8 ամսում Տավուշի մարզից հեռացել է 500 արցախցի»։

Վերլուծական