Հետևեք մեզ։

Վերին Խոտանան գյուղի սկզբնամասում բեռնատարն արգելափակվել է ջրահեռացման առվի մեջ

14:44, 16 հոկտեմբեր 2024
Վերին Խոտանան գյուղի սկզբնամասում բեռնատարն արգելափակվել է ջրահեռացման առվի մեջ
 
Հոկտեմբերի 16-ին, ժամը 13:09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի սկզբնամասում բեռնատարն արգելափակվել է ջրահեռացման առվի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով արգելափակումից դուրս են բերել «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Ռ․):

Վերլուծական

Ամենաընթերցվածները