Հետևեք մեզ։

Աշխատանքային քննարկում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

17:09, 16 հոկտեմբեր 2024
Աշխատանքային քննարկում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հոկտեմբերի 16-ին մասնակցել են Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային քննարկմանը՝ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագծի և կից օրենքների փաթեթի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։

Փաթեթի քննարկումները սկսվել են դեռևս 2022 թվականի սեպտեմբերից՝ ընդգրկելով բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում քաղաքացիական հասարակությանը։ Քննարկմանը մասնակցում էին նախագծի հեղինակները՝ Արդարադատության նախարարությունից ու «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամից, հրավիրված էին նաև ներկայացուցիչներ Կենտրոնական բանկից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից և Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունից(IFES):

Ներկաները քննարկել են առաջարկվող փաթեթի հանրային հետաքրքրություն ներկայացնող դրույթները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում այս թեմայով կլինեն հանրային լսումներ, ինչպես նաև արտագնա քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։