Ուկրաինայում պատերազմը շուտով կավարտվի։ Այս մասին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ասել է Ազգային խորհրդի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նիստում՝ Եվրամիության գագաթնաժողով մեկնելուց առաջ։
Նա նշել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի հավանականությունը շատ մեծ է։
Վարչապետն ասաց, որ վստահ չէ, որ ներկայիս պայմաններում կարելի է հասնել արդար խաղաղության։