Հետևեք մեզ։

BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Մերձավոր Արևելքի և ազգային արժույթներով վճարումներ կատարելու հարցը

18:52, 16 հոկտեմբեր 2024
BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Մերձավոր Արևելքի և ազգային արժույթներով վճարումներ կատարելու հարցը

Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին քննարկվելու է  Մերձավոր Արևելքում առկա իրադրությունը, ինչպես նաև գլոբալ զարգացման և անվտանգության հարցերը: 

 

Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան:

 

«Պետությունների առաջնորդները կքննարկեն գլոբալ և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր, համատեղ աշխատանքի արդյունքները: BRICS-ի ռազմավարական գործընկերության շրջանակը՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում: Պլանավորվում է առանձնահատուկ ուշադրություն դարձնել միջազգային ֆինանսական համակարգի բարեփոխմանը, BRICS-ի երկրների դերի բարձրացմանը և միջբանկային համագործակցության զարգացմանը»,- նշել է Զախարովան: