Հոկտեմբերի 17-18-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով մեկնելու է Թուրքիա՝ մասնակցելու «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցում: Հարթակը ներառում է Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։
«Մենք այս ձևաչափը դիտարկում ենք որպես Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տևական խաղաղության և կայունության հասնելու տարածաշրջանային առաջնորդների ջանքերը համակարգելու արդյունավետ մեխանիզմ, ինչպես նաև առևտրի, տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության խթանման հնարավորություն»,- ասել է Զախարովան։
Միջոցառման շրջանակում ՌԴ ԱԳՆ ղեկավարը երկկողմ հանդիպումներ կունենա նաև գործընկերների հետ։