Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տարոն 4 թաղամասում ամբարձիչը (կռանը) ընկել է քաղաքացու վրա: Նշված վայր մեկնած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը արձանագրել է քաղաքացու մահը: Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը։
Մահացածը Լոռու մարզի բնակիչ 49-ամյա Պատվական Ա․-ն է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ շինհրապարակում բեռ դատարկելուց հետո Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Գ․-ն իր «ՄԱԶ» մակնիշի ամբարձիչը (կռանը) հավաքելու ժամանակ մեքենան ինքնաբերաբար հետ է ընթացել և բախվել «ՄԱՆ» մակնիշի բեռնատարին, որի ետնամասում կանգնած է եղել Պատվական Ա․-ն, ով ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։