Հետևեք մեզ։

«Pavlodar Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստներն առաջատար դիրքերում են

20:04, 16 հոկտեմբեր 2024
«Pavlodar Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստներն առաջատար դիրքերում են

Ղազախստանի Պավլոդար քաղաքում շարունակվում է «Pavlodar Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը:

 

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմաատի ֆեդերացիայից, 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Արամ Հակոբյանը ունի 3 միավոր:

 

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը ունի 2.5 միավոր և նույնպես գտնվում է առաջատարների շարքում:

Մրցաշարը անցկացվում է 10 խաղափուլով: