Նիգերիայի հյուսիսում բենզատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 140-ի, հայտնում է «Ֆրանս-պրեսս» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական արտակարգ իրավիճակների վարչությունը։
Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր առնվազն 94 զոհի մասին:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի կենտրոնական Ջիգավայի նահանգում։ Նախնական տվյալներով՝ բենզատարի վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը, որը վթարի է ենթարկվել և պայթել: