ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ղազախստանի իշխանությունների հայտարարությունը BRICS-ին միանալու դիմումից զերծ մնալու մասին. փոխանցել է Կոմերսանտ-ը։
Պեսկովն ասել է, որ Մոսկվան հարգում է Աստանայի որոշումը։ Այս համատեքստում նա պարզաբանել է, որ BRICS-ը չի փորձում փոխարինել ՄԱԿ-ին։ «BRICS-ն ասոցիացիա չէ, որը փորձում է փոխարինել ՄԱԿ-ին, հակառակը, այն ասոցիացիա է, որը լրացնում է ՄԱԿ-ին և ոչ մի կերպ չի հակասում ՄԱԿ-ի բնույթին»,- ասել է Դմիտրի Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ։
Ղազախստանի՝ BRICS-ին միանալու հայտ ներկայացնելուց զերծ մնալու որոշման մասին ավելի վաղ հայտնել էր երկրի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։ Նա պարզաբանել է, որ Աստանան նախապատվությունը տալիս է ՄԱԿ-ին՝ որպես համընդհանուր և անվիճելի կազմակերպության, որի հետ կարելի է քննարկել բոլոր արդի միջազգային խնդիրները։