Հետևեք մեզ։

Ժաննա Անդրեասյանն ու Սայասատ Նուրբեկը քննարկել են Մատենադարանում պահվող ղփչաղական ձեռագրերի համատեղ գիտական ուսումնասիրության իրականացման հնարավորությունը

21:41, 16 հոկտեմբեր 2024
Ժաննա Անդրեասյանն ու Սայասատ Նուրբեկը քննարկել են Մատենադարանում պահվող ղփչաղական ձեռագրերի համատեղ գիտական ուսումնասիրության իրականացման հնարավորությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի բարձրագույն կրթության և գիտության նախարար Սայասատ Նուրբեկին:
 
 
Հանդիպմանը ներկա է եղել նաև Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը:
 
 
Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության խորացմանը՝ կողմերը կարևորել են միջբուհական կապերի զարգացումը և ընդգծել համատեղ կրթական և հետազոտական աշխատանքների, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
 
 
Գիտության ոլորտում համագործակցության համատեքստում Հայաստանի և Ղազախստանի նախարարները քննարկել են կիրառական հետազոտությունների և տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիայի, քիմիական տեխնոլոգիաների և արհեստական բանականության բնագավառում փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:
 
 
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը։
 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում պահվող ղփչաղական ձեռագրերի համատեղ գիտական ուսումնասիրության իրականացման հնարավորությունը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։