Հետևեք մեզ։

Մեքենան վրաերթի է ենթարկել անցումով անցնող հետիոտնին. մեքենայում գտնվողները եղել են ոչ սթափ

20:30, 16 հոկտեմբեր 2024
Մեքենան վրաերթի է ենթարկել անցումով անցնող հետիոտնին. մեքենայում գտնվողները եղել են ոչ սթափ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում «Porsche Cayenne» մակնիշի «90 YV 909» համարանիշի ավտոմեքենան Կորյուն և Չարենց փողոցների հատման վայրում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության վարչական շենքի հարևանությամբ՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել հետիոտնին։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։


Դեպքի վայրում «Porsche Cayenne»-ի մեջ գտնվող 2 քաղաքացիներն ասել են, որ վարորդներն իրենք են եղել։ 


Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք են Երևանի բնակիչներ 52-ամյա Աշոտ Խաչատրյանն ու 37-ամյա Արմեն Հովակիմյանը։


Վերջիններս վարորդական իրավունքի վկայական չեն ունեցել, ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ, ավտոմեքենայի ապակիներն էլ եղել են մգացված։

Վերլուծական

Ամենաընթերցվածները