Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտարարել է, որ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 3 շենք է մասամբ փլուզվել, զոհեր չկան։
«Մալաթիայում տեղի ունեցած 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո AFAD-ը (արտակարգ իրավիճակների վարչությունը) և մեր համապատասխան հաստատությունները շարունակում են ուսումնասիրել իրավիճակը Մալաթիա, Դիարբեքիր, Շանլըուրֆա, Էլազիգ, Բաթման և Թունջելի նահանգներում։ Մասնակի փլուզում է տեղի ունեցել ընդհանուր առմամբ երեք շենքերում։ Մեկական դեպք՝ Մալաթիայում, Շանլըուրֆայում և Էլյազիգում: Զոհեր կամ գույքի կորուստ չկա», - հայտնել է նա՝ X-ի էջում։
Նա նաև հայտարարել է, որ շտապ օգնության թեժ գծին ստացվել է 374 զանգ և հաղորդագրություն, որից 341-ը՝ իրավիճակի մասին ծանուցող, իսկ 33-ը՝ օգնության խնդրանքով։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան իր հերթին հայտնել է՝ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 190 մարդ հիվանդանոցում է, որոնցից 43-ը բժիշկների հսկողության տակ են։