Ֆրանսիայի կառավարությունը որոշել է արգելել իսրայելական ընկերություններին իրենց սարքավորումները ցուցադրել նոյեմբերի սկզբին Փարիզում կայանալիք Euronaval ռազմածովային պաշտպանության ցուցահանդեսին, հայտնում է Figaro-ն։
Այս որոշումից հետո իսրայելական կողմը «ամոթանք է տվել» Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, գրում է պարբերականը։
«Ֆրանսիայում Իսրայելի պաշտպանական արդյունաբերության նկատմամբ երկրորդ անգամ խտրականություն դրսևորելու որոշումը օգնում է Իսրայելի թշնամիներին պատերազմի ժամանակ»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ ասելով, թե Ֆրանսիան «որդեգրել և իրականացնում է թշնամական քաղաքականություն» Իսրայելի նկատմամբ։