ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ Բեռլինում կհանդիպի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ: Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով արևմտյան պաշտոնյաներին։
Նշվում է, որ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կքննարկեն նաև Ուկրաինայում հակամարտությունը:
Հոկտեմբերի 14-ին Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները հաստատել էր, որ նախագահ Բայդենն այս շաբաթվա վերջին կայցելի Գերմանիա: