ՀՀ Անվտանգության գրասենյակի դիմաց «Սրբազան պայքարի» աջակիցները յուրօրինակ ակցիա են իրականացրել. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին կոչ են արել «չբրնձել»:
Ակցիան իրականացնողները բրինձի տոպրակներ են շարել ԱԽ գրասենյակի պատին և Գրիգորյանի դիմանկարը` «Մի բրնձիր» գրությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ`«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ Արմեն Գրիգորյանն ասել էր.
«Ռազմավարական ապրանքները կարող են փոխվել, պետք է ավելի ճկուն լինենք, որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները և շատ հարմարվողական լինենք այդ իրականությանը։ Մեկ պարզ օրինակ բերեմ միայն․ մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի․ ցորենը կարող է ռազմավարական ապրանք լինել, բայց ինչ-որ պահի մենք կարող ենք անցնել բրնձի և փոխել մեր հարմարվողականությունը և ունենալ բրինձը որպես ռազմավարական ապրանք»: