Հետևեք մեզ։

Ադրբեջանը «անբարոյական է համարում» արցախցի գործիչներին ազատ արձակելու կոչերը. Հաջիզադեի հոդվածը

23:26, 16 հոկտեմբեր 2024
Ադրբեջանը «անբարոյական է համարում» արցախցի գործիչներին ազատ արձակելու կոչերը. Հաջիզադեի հոդվածը

Newsweek-ը հրապարակել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հոդվածը՝ «Ադրբեջան. Եկել է ժամանակը, որ COP29-ը փրկի մեր մոլորակը» վերտառությամբ։

Հոդվածում նշվում է, որ չնայած Բաքվի և Երևանի երկկողմ բանակցային գործընթացում լուրջ առաջընթացին, հարաբերությունների ամբողջական կարգավորման համար դեռևս կան լուրջ խոչընդոտներ։

 

«Նախ՝ կա Հայաստանի Սահմանադրությունը, որը կոչ է անում Ղարաբաղը միացնել Հայաստանին։ Սահմանադրական այս պահանջը նախկինում էլ խոչընդոտ է հանդիսացել խաղաղության համար. 1996 թվականին Հայաստանի այն ժամանակվա նախագահը հրաժարվել է ստորագրել ԵԱՀԿ գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը՝ պատճառաբանելով, որ Հայաստանի Սահմանադրությունը թույլ չի տալիս ստորագրել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչող միջազգային փաստաթուղթ։

Երկրորդ՝ Բաքվին անհանգստացնում է նաև Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների կողմից Հայաստանի ինտենսիվ ռազմականացումը, որը ծառայում է ոչ թե խաղաղության, այլ իռեդենտիզմի վերածնմանը։ Ադրբեջանը անբարոյական է համարում հրամանատարներին «ռազմագերի» անվանելն ու նրանց ազատ արձակելու կոչերը, ովքեր հանցագործություններ են կատարել Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ»,-ասված է Հաջիևի հոդվածում։

 

Հոդվածում նշվում է նաև, որ կան Հայաստանի պաշտոնական իշխանությունները, կա ընդդիմություն և կա հայկական սփյուռք, որոնք տարբեր մոտեցումներ ունեն հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։

 

«Բաքուն քննարկում է միայն պաշտոնական Երևանի հետ՝ քաջ գիտակցելով, որ մնացածները փորձում են հարձակվել Ադրբեջանի վրա COP-ի նախօրեին, քանի որ աշխարհի ողջ ուշադրությունը բևեռվելու է Բաքվի վրա»,-ասվում է հոդվածում։