Հետևեք մեզ։

Իսրայելը կրկին հարվածել է ՄԱԿ-ի խաղաղապահներին

00:12, 17 հոկտեմբեր 2024
Իսրայելը կրկին հարվածել է ՄԱԿ-ի խաղաղապահներին

Իսրայելական տանկը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների դիտորդական աշտարակի վրա (UNIFIL)՝ Քֆար-Կիլա քաղաքից ոչ հեռու։


Սա ՑԱԽԱԼ-ի կողմից առաքելության օբյեկտների երկրորդ գնդակոծությունն է մեկ շաբաթում։ Նախորդ ՝ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած միջադեպի ընթացքում երկու խաղաղապահներ են վիրավորվել:

 

Իսրայելի գործողությունների դատապարտմամբ հանդես են եկել բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, որը նույնպես մասնակցում է խաղաղապահ առաքելությանը: