One Direction երաժշտական խմբի նախկին անդամ Լիամ Փեյնը մահացել է՝ ընկնելով Բուենոս Այրեսի հյուրանոցի պատուհանից։ CNN-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է այնտեղի ոստիկանությունը։
Նա 31 տարեկան էր։
Փեյնի մահը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Կոստա Ռիկա փողոցում գտնվող հյուրանոցում՝ Պալերմո թաղամասում, ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: