Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը «Матч ТВ»-ի հետ զրույցում ասել է, որ ֆեդերացիան չի մեկնաբանում ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների մասին լուրերը։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի մեկնաբանում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում այս կամ այն մասնագետի նշանակման հետ կապված տարաբնույթ լուրերը»,- ասել է նա: