Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային ոստիկանության նախագահի հետ

11:12, 17 հոկտեմբեր 2024
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային ոստիկանության նախագահի հետ

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Դաշնային ոստիկանության նախագահ Դիտեր Ռոմանի հետ: 

Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել ու առանձնակի գնահատել է գերմանական կողմի ներդրումն առաքելության գործունեության շրջանակներում: 

Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության հնարավորությունները: