Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ԼՂ բռնի տեղահանված անձանց համար փախստականի վկայականների տրամադրման ժամկետը երկարացնել ևս 1 տարով։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենսդրության համաձայն՝ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի տրամադրման ժամկետը սահմանված է 1 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։
Ներկայումս 070 ծածկագրով անձնագիրը և փախստականի վկայականը Հայաստանից դուրս գալիս և Հայաստանի մուտք գործելիս վավեր են՝ միայն միասին գործածելու պարագայում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վկայականի տրամադրման հարցը դեռևս շարունակում է արդիական մնալ, և դեռևս շարունակվում են վկայականի ստացման դիմումների ընդունումը,այս որոշմամբ նախատեսվում է փախստականի կարգավիճակը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։