Այսօրվա իրականության արձանագրում է լինելու, ևս մեկ անգամ մարդկանց փորձելու ենք հասանելի դարձնել այն աղետը, որում ապրում ենք, և լուծումները ներկայացնել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը, ով մասնակցում է ԱԺ-ում խորհրդարանական լսումներին։
Նա նշել է՝ շարժմանը մարդիկ չեն խանգարում․ «Շարժմանը ոչ ոք չի խանգարում, խանգարում է մեկ բան․ ամբողջ այս ժամանակահատվածում ողջ հասարակությունը ենթարկված է տեղեկատվական ահաբեկության, ստի, զրպարտանքի ահռելի ծավալ կա, դա մի դրվագ է այն ողջ թշվառության, որ կոչվում է պետական կառավարման համակարգ։ Իրենց միության սյուները երկուսն են՝ փող և իշխանություն, իշխանությունն էլ՝ հաճույքներով պայմանավորված։ Երբ այդ շահերի ներքին համադրությունը բախվում է, տեսնում եք արդյունքը»,- ասել է Սրբազնաը։
Սրբազան շարժման առաջնորդը ասել է, որ սա ոչ ընդդիմադիրների, ոչ էլ ընդդիմության շարժում է․ «Սա ողջ քաղաքական դաշտի շարժում է, այն մարդկանց, ովքեր խորքային գիտակցում ունեն, թե ինչ իրավիճակում է մեր պետությունը։ Մենք մի թիրախ ունենք, երկրորդ-երրորդ թիրախ չունենք։ Դա մեկն է՝ հեռացնել այս մարդուն և իր ողջ պերճանքն ու թշվառությունը մեր կյանքից և վերականգնել մեր պետականությունը»։