ԱՄՆ իշխանությունները զգում են Ուկրաինային ռազմական մատակարարումների հրատապ անհրաժեշտություն՝ Կիևի համար մարտադաշտում ստեղծված բարդ իրավիճակի պատճառով։ Այս մասին, «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ, ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։
«Սպիտակ տանը բացարձակապես հրատապության զգացում կա, նախագահ Բայդենից հրահանգ կա անել հնարավոր ամեն ինչ՝ Ուկրաինան ուժեղի դիրքում դնելու համար», - ասել է նա հատուկ ճեպազրույցում, որը նվիրված էր ԱՄՆ նախագահի այցին Գերմանիա։
Ինչպես նշել է պաշտոնյան, ԱՄՆ իշխանությունները տեղյակ են Կիևում տիրող ծանր իրավիճակի մասին և այդ իսկ պատճառով նրանք ձգտում են մեծացնել զենքի մատակարարումը Ուկրաինա և Ուկրաինայի զինված ուժերի զինվորական անձնակազմին վերապատրաստել՝ «հետագիծը շրջելու» հույսով։