Հետևեք մեզ։

Ինձ հուզում է «Քաղաքացիական պայմանագիր» ընտրած 680 հազար հայ մարդկանց ճակատին դաջվող երկիրը հանձնողների մեղքը. Բագրատ Սրբազան

13:12, 17 հոկտեմբեր 2024
Ինձ հուզում է «Քաղաքացիական պայմանագիր» ընտրած 680 հազար հայ մարդկանց ճակատին դաջվող երկիրը հանձնողների մեղքը. Բագրատ Սրբազան

Այս կառավարության ղեկավարն ամբողջությամբ գիտակցում է, թե ինչպիսի արագությամբ ու խորությամբ է ձախողել մեր պետականության հիմքերն ու ինքնիշխանությունը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Բագրատ Արբազանը։

 

Սրբազանը նշել է՝  Շարժմանը հաջողվեց կանգնեցնել այն ընթացքը, որը պարունակում էր անկլավների հանձնումն ու նոր տարածքների զիջումը։

 

«Քաջ գիտակցելով իր հանցանքի չափաբաժինը՝ փորձում է իր շուրջը գտնվող բոլորին դարձնել հանցակից։ Կարող էի ասել, որ ինձ չի հուզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ո՛չ շարքային անդամների, ո՛չ պատգամավորների ու կառավարության անդամների, մանր ու միջին կուսակցականների, իշխանամերձ ու իշխանամեջ տարբեր գործիչների ու գործիքների ճակատագիրը, ասելով, որ դրանով թող մտահոգվեն Հայաստանում հավատարմագրված դեսպանատները, սակայն ինձ հուզում է «Քաղաքացիական պայմանագիր» ընտրած 680 հազար հայ մարդկանց ճակատին ՔՊ-ի կողմից դաջվող երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը։ Ինձ հուզում է մեր երկրում տեղ գտած արհավիրքի իրական չափերն ու պատկերը»,-ասել է նա։