Հետևեք մեզ։

Արարատում 58-ամյա տղամարդը տնից վերցրել է բարեկամի երկփողանի հրացանը և 2 անգամ օդ է կրակել

13:18, 17 հոկտեմբեր 2024
Արարատում 58-ամյա տղամարդը տնից վերցրել է բարեկամի երկփողանի հրացանը և 2 անգամ օդ է կրակել

Հոկտեմբերի 16-ին, ժամը 16.54-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ խմիչքի ազդեցության տակ գտնվող հարևանը մի քանի անգամ օդ է կրակել:


Ահազանգով Արարատ գյուղ մեկնած ոստիկանները պարզել են, որ 58-ամյա տղամարդը իր հողամասում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 40-ամյա համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինս հարվածներ են հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

40-ամյա համագյուղացու հեռանալուց հետո 58-ամյա տղամարդը տնից վերցրել է բարեկամի անվամբ հաշվառված երկփողանի հրացանը և հողամասում երկու անգամ օդ է կրակել: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վեդիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Վերլուծական