Հետևեք մեզ։

Տեսչական մարմինը «Արթկոսմեդ» ԲԿ-ում ստուգումներ է իրականացնում

13:40, 17 հոկտեմբեր 2024
Տեսչական մարմինը «Արթկոսմեդ» ԲԿ-ում ստուգումներ է իրականացնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է «Արթկոսմեդ» ԲԿ-ում օրեր առաջ գրանցված մահվան դեպքին։

 

Նա նշել է, որ ցավում է պացիենտի մահվան կապակցությամբ և հույս հայտնել, որ քրեական վարույթի ընթացքում կբացահայտվեն նրա մահվան պատճառները։

 

«Այս պահին տեսչական մարմինն այնտեղ որոշակի ստուգումներ է իրականացնում։ Եթե հայտնաբերվեն լիցենզիոն պայմանների խախտումներ, տեսչական մարմինը կդիմի մեզ, մենք կկասեցնենք կամ կդադարեցնենք լիցենզիան»,-ասել է նախարարը։

 

Ավանեսյանը նշել է, որ հետևողական են լինելու, որպեսզի բոլոր հանգամանքները պարզվեն, թե ինչի՞ հետևանքով է մահը վրա հասել և արդո՞ք տեղի է ունեցել բժշկանան սխալ։