Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը Բեռլինում աշխատանքային ճաշ է ունեցել Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախագահի հետ

13:40, 17 հոկտեմբեր 2024
Արմեն Գրիգորյանը Բեռլինում աշխատանքային ճաշ է ունեցել Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախագահի հետ
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում աշխատանքային ճաշ է ունեցել Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախագահ Բրունո Կահլի հետ:
Աշխատանքային ճաշի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես արտատարածաշրջանային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ:
Ա.Գրիգորյանը և Բ.Կահլը նաև մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: