Հետևեք մեզ։

Վանաձորում, Սպիտակում, Գյումրիում և այլ քաղաքներում ձյուն է տեղում

08:44, 03 մայիս 2023
Վանաձորում, Սպիտակում, Գյումրիում և այլ քաղաքներում ձյուն է տեղում

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

 

Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

 

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։

 

Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Վանաձոր, Սպիտակ, Արթիկ, Գյումրի, Մարալիկ քաղաքներում և Ախուրյան գյուղում տեղում է ձյուն:

 

Լարսի մասին

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։