Հետևեք մեզ։

ՊԵԿ պատվիրակությունն այցելել է Շերեմետևո մաքսատուն

13:55, 17 հոկտեմբեր 2024
ՊԵԿ պատվիրակությունն այցելել է Շերեմետևո մաքսատուն

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Շերեմետևո մաքսատուն՝ միջազգային փոստային առաքանիների և էքսպրես բեռների ձևակերպման ոլորտում փորձի փոխանակման նպատակով:

 

Հանդիպման մասնակիցները քննարկել են երկու երկրների մաքսային մարմինների աշխատանքում մաքսային գործընթացների արդյունավետությունն ու թափանցիկությունը բարելավելու նպատակով թվային տեխնոլոգիաների ներդրման,  ժամանակակից տեղեկատվական համակարգերի օգտագործման հետ կապված հարցերը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներ էլեկտրոնային առևտրի շրջանակում ներմուծվող ապրանքների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները:

 

Կողմերը ստանձնել են ապահովել մաքսային ծառայությունների համագործակցության շարունակական ընթացքը։