Հետևեք մեզ։

Հայ-ադրբեջանական հակամարտության ավարտը վկայում է՝ ժամանակն է սկսել բանակցությունները «Վրաստանի տարածքների ազատագրման համար». Գամախարիա

14:15, 17 հոկտեմբեր 2024
Հայ-ադրբեջանական հակամարտության ավարտը վկայում է՝ ժամանակն է սկսել բանակցությունները «Վրաստանի տարածքների ազատագրման համար». Գամախարիա

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ավարտը վկայում է այն մասին, որ ժամանակն է սկսել բանակցությունները «Վրաստանի տարածքների ազատագրման համար»։ Այս մասին հայտարարել է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովի խոսնակ Ջամալ Գամախարիան։

 

Նա նշել է, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանքը» խաղաղության քաղաքականություն է վարում, և դա ճիշտ որոշում է։

 

«Մեր կառավարությունը հայտարարել է , որ մենք դրան պետք է հասնենք միայն խաղաղ ճանապարհով, այս հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով։ Իհարկե, խաղաղ լուծումը ենթադրում է քննարկումներ և հանդիպումներ մյուս կողմի հետ։ Չեմ կարող ասել, որ այս պահին ամեն ինչ պատրաստ է բանակցությունների համար, բայց Աբխազիայի իրադարձությունները, Վրաստանի իրադարձություններն ընդհանրապես, ինչպես նաև տարածաշրջանի իրադարձությունները, օրինակ՝ հայ-ադրբեջանական հակամարտության փաստացի ավարտը ցույց են տալիս, որ նման բանակցությունները պետք է սկսվեն մոտ ապագայում»,- ասել է Գամախարիան։