Հետևեք մեզ։

Կայուն խաղաղություն Հարավային Կովկասում. «3+3»-ի մասնակիցները հայտարարություն կընդունեն

15:29, 17 հոկտեմբեր 2024
Կայուն խաղաղություն Հարավային Կովկասում. «3+3»-ի մասնակիցները հայտարարություն կընդունեն

Ստամբուլում Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» տարածաշրջանային պլատֆորմի (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան) հանդիպման մասնակիցները համատեղ հայտարարություն կընդունեն՝ ընդգծելով հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է իր դիվանագիտական աղբյուրը։

 

«Հանդիպման ավարտին մասնակից երկրները նախատեսում են ընդունել համատեղ հայտարարություն: Այն կկենտրոնանա տարածաշրջանի պետությունների միջև առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտության վրա՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքների վրա»,-ասել է գործակալության զրուցակիցը։

 

Բացի այդ, աղբյուրը նշել է, որ փաստաթղթում ընդգծվելու է հակամարտությունների խաղաղ կարգավորման, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, սահմանների անձեռնմխելիության և ներքին գործերին չմիջամտելու կարևորությունը։

 

Նրա խոսքով, հայտարարության տեքստում նախատեսվում է կենտրոնանալ նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության անհրաժեշտության, վստահության ամրապնդման և բարեկեցության մակարդակի բարձրացման վրա։

 

Նրա խոսքով, Ֆիդանը կընդգծի նաեւ Անկարայի աջակցությունը Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։