Հետևեք մեզ։

Նիդերլանդները չի առարկում, որ Ուկրաինան իրեն մատակարարված F-16 կործանիչներն օգտագործի Ռուսաստանի տարածքում

18:55, 17 հոկտեմբեր 2024
Նիդերլանդները չի առարկում, որ Ուկրաինան իրեն մատակարարված F-16 կործանիչներն օգտագործի Ռուսաստանի տարածքում

Նիդերլանդները չի առարկում, որ Ուկրաինան իրեն մատակարարված F-16 կործանիչներն օգտագործի Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար։ Այդ մասին հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։

 

Նա հաստատել է, որ Նիդերլանդներն արդեն մատակարարել է F-16-երի առաջին խմբաքանակը, և դրանք արդեն օգտագործվում են Ուկրաինայի կողմից։ Նախարարն ընդգծել է, որ Նիդերլանդները պահանջում է, որ Ուկրաինան հետևի միջազգային իրավունքին, բայց ռազմական ինքնաթիռների օգտագործման հեռահարության որևէ սահմանափակում չի մտցրել։