Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը և ելույթը «3+3» ձևաչափով հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։
Այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։