Հետևեք մեզ։

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը տեղում մահացել է

19:09, 17 հոկտեմբեր 2024
Ողբերգական ավտովթար՝ Երևանում.  «Toyota»-ի վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական ավոտթվար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող հատվածում՝ նոր կառուցվող ճանապարհին, բախվել են «Toyota Camry» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:  

 

Ինչպես հայտնում է Shamshyan.COM-ը՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:   Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է «Toyota»-ի վարորդի ինքնազգացողության վատացումը՝ ավտոմեքենան վարելու ընթացքում, ինչի հետևանքով նա չի կարողացել կառավարել ավտոմեքենան և բախվել է շինության պատին:  

Վերլուծական