Հետևեք մեզ։

ԵԱՏՄ-ին և ԲՐԻԿՍ-ին մասնակցությունը քաղաքական պարտավորություններ չի ենթադրում. Կոպիրկին

20:13, 17 հոկտեմբեր 2024
ԵԱՏՄ-ին և ԲՐԻԿՍ-ին մասնակցությունը քաղաքական պարտավորություններ չի ենթադրում. Կոպիրկին
Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը շուրջ 40 անգամ գերազանցում է ՀՀ և ԱՄՆ հարաբերություններում գրանցված նույն ցուցանիշը։ Այս մասին ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Սպուտնիկ Արմենիա-ի հետ զրույցում։
 
 
Կոպիրկինը հավելել է, որ առաջնահերթությունների սանդղակը, որն արտացոլում է հայ–ռուսական կապերի խորությունն ու բազմակողմանիությունը, ռուսական ներդրումների ծավալն է, որը հասել է Հայաստանի համար ռեկորդային` 4 մլրդ դոլարի:
 
 
«Առավելությունը գալիս է ընդհանուր ինտեգրացիոն գործընթացներին մեր երկրների մասնակցությունից։ Խոսքն առաջին հերթին ԵԱՏՄ-ի մասին է, որտեղ Հայաստանն այժմ նախագահում է», - նշում է Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում հայկական ապրանքները շատ լավ են ընդունվում։ Ռուսաստանյան ցանկացած սուպերմարկետում առաջարկվում են հայկական մրգեր, կաթնամթերք, հանքային ջուր․.. Սա արդեն սովորական է ռուս սպառողների համար և հոգեբանորեն կարևոր է հայ արտահանողների համար, քանի որ նման նվաճման՝ նոր շուկաներ դուրս գալուն, օտարերկրյա մատակարարները հասնում են տասնամյակների ընթացքում։
 
 
Ռուսաստանի դեսպանը նշում է, որ ԵԱՏՄ-ն ընդհանուր շուկա է, որտեղ տեղի են ունենում ստանդարտների (սանիտարական, բուսասանիտարական, տեխնիկական) դինամիկ ներդաշնակեցում և առևտրային խոչընդոտների հետևողական վերացում: Սա շատ հզոր խթան է Եվրասիական միության երկրների միջև հարաբերությունների զարգացման և արտաքին աշխարհի հետ նրանց փոխգործակցության համար։
 
 
Նա հիշեցնում է, որ Երևանում կազմակերպության միջկառավարական խորհրդի վերջին նիստին մասնակցել են ոչ միայն ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, այլև Իրանի առաջին փոխնախագահը, Ուզբեկստանի վարչապետը, Կուբայի ներկայացուցիչները: Ռուսաստանը ելնում է նրանից, որ միանգամայն տրամաբանական է ԵԱՏՄ-ի և ԲՐԻԿՍ-ի միջև փոխգործակցության խորացումը։