Մոտ 345 հազար Գազայի բնակիչներ այս ձմռանը կկանգնեն աղետալի սովի առաջ՝ հումանիտար օգնության մատակարարումների նվազման պատճառով, հինգշաբթի հայտնել են ՄԱԿ-ի գործակալությունները՝ նախազգուշացնելով պաղեստինյան տարածքում սովի շարունակական վտանգի մասին, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը:
Դա ավելին է, քան 133 հազար մարդիկ, որոնք ներկայում տառապում են «աղետալի պարենային անապահովությունից», ըստ ՄԱԿ-ի գործակալությունների և ՀԿ-ների կազմած դասակարգման:
Ըստ Ինտեգրված փուլային դասակարգման (IPC) զեկույցի՝ այս ամառ մարդասիրական օգնության աճը որոշ չափով թեթևացրել է Գազայի բնակիչների վիճակը: Սակայն Գազա սեպտեմբերին մուտք գործեց առևտրային և հումանիտար մատակարարումների նվազագույն ծավալը՝ մարտից ի վեր:
Հետևաբար, կանխատեսվում է, որ 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում սննդի աղետալի անապահովություն (IPC 5-րդ փուլ) ապրող մարդկանց թիվը, հավանաբար, կհասնի 345 հազարի, որը կկազմի բնակչության 16 տոկոսը: