Հետևեք մեզ։

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը 5:0 հաշվով հաղթել է մրցակցին և դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ

21:00, 17 հոկտեմբեր 2024
Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը 5:0 հաշվով հաղթել է մրցակցին և դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ դուրս է եկել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ և կփորձի պաշտպանել տիտղոսը: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

 

Կիսաեզրափակիչում Էլիդա Քոչարյանը մենամարտել է Լատվիայի ներկայացուցիչ Աննա Սորոկինայի հետ ու բոլոր ռաունդներում ունենալով մեծ առավելություն՝ հաղթել է 5:0 հաշվով:

 

Ոսկե մեդալը Էլիդան կվիճարկի Ուկրաինայի ներկայացուցիչ Տետիանա Դովգալի հետ: